գլխավոր Գլխավոր Arloopa-ի հավելվածը կօգնի ավելի ակտիվ տարածել այս օրերի հեշթեգները

Arloopa-ի հավելվածը կօգնի ավելի ակտիվ տարածել այս օրերի հեշթեգները

Arloopa ընկերության ու հավելվածի հեղինակ Արման Աթոյանն իր Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է հավելվածի նոր հնարավորության մասին։ Դրա միջոցով մենք կարող ենք ավելի ակտիվ պայքարել ինֆորմացիոն տիրույթում։ Այսօրվա հայտնի հեշթեգները, այն է՝ #Artsakhstrong, #StopAzerbajaniAgression, # StopAliev և այլն, կարող եք վիզուալիզացնել, դարձնել եռաչափ ու տեղադրել բոլոր հայտնի կառույցների վրա։ Սկզբում տպավորություն է ստեղծվում, որ այդ կառույցների, օրինակ՝ Էյֆելյան աշտարակի վրա ինչ-որ բան է տեղադրված։ Այն մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել ու աշխարհում ավելի շատ մարդ կիմանա Արցախում տեղի ունեցածի մասին և տուրք չի տա ադրբեջանական ապատեղեկատվությանը։ Տեսանյութում հեղինակը մանրամասն բացատրում է՝ ինչպես պետք է օգտվել։

Հետո ասում ենք ամեն տեղ ՀԱՅ կա, հլը TAG արեք էս տեղերում ապրող Հայ ընկերներին :))The Eiffel Tower: ParisHollywood…

Gepostet von ARman Atoyan am Dienstag, 29. September 2020