
Հայաստանի համահայկական հիմնադրամը Ֆեյսբուքում կարևոր հայտարարությամբ է հանդես եկել։
«Հարգելի քաղաքացիներ, այս հաղորդագրությունը ուղարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Այսուհետ կարող եք կատարել նվիրատվություն 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։
