գլխավոր Իրադարձային Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բռնությունը պետք է դադարեցվի․ Մայք Պոմպեո

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բռնությունը պետք է դադարեցվի․ Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reauters-ը:

Պոմպեոն Կրետե իր այցի ընթացքում ասել է, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ ավելի վաղ քննարկել է բախումները:

«Արտգործնախարարը և ես անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որում երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունը և աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և հնարավորինս արագ վերադառնան առարկայական բանակցությունների»,-ասել է Պոմպեոն: