գլխավոր Գլխավոր Չավուշօղլու․ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին դիվանագիտության մեջ ու մարտի դաշտում

Չավուշօղլու․ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին դիվանագիտության մեջ ու մարտի դաշտում

Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակով, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանին, այնպես էլ մարտի դաշտում»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն այցելելության ժամանակ։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ ինքը Ադրբեջանի դեսպանատուն է այցելել «տարածքային ամբողջականության համար կռվող Ադրբեջանին իր աջակցությունը հայտնելու համար»։

Չավուշօղլուի կարծիքով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի միակ լուծումը հայկաակն ԶՈՒ-ի հեռացումն է Ադրբեջանի տարածքից»։