գլխավոր Սպորտ «Ուրարտու» ՖԱ-ն միացել է Արցախին տրամադրվող օգնության նախաձեռնությանը

«Ուրարտու» ՖԱ-ն միացել է Արցախին տրամադրվող օգնության նախաձեռնությանը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Արցախի բնակչությանը սնունդ, հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու նախաձեռնությանը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

«Մի շարք կամավորներ երեկվանից սոցիալական ցանցերի միջոցով հանդես են գալիս նախաձեռնություններով՝ առաջնագիծ և Արցախի բնակչությանը սնունդ, հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս միացավ այս նախաձեռնությանն ու իր աջակցությունը ցուցաբերեց ոչ միայն առաջնագծում զինվորներին ու կամավորներին, այլև արցախցի ընտանիքներին։

Կոչ ենք անում այս օրերին լինել միասնական ու աջակցել մեր հայրենակիցներին»,- ասված է ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։