գլխավոր Սպորտ Արարատ-Արմենիա-Ցրվենա Զվեզդա հանդիպումը կկայանա Երևանում

Արարատ-Արմենիա-Ցրվենա Զվեզդա հանդիպումը կկայանա Երևանում

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»  – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Երևանում։

Անցկացման վայրի հետ կապված փոփոխություններ այլևս չեն ակնկալվում: Այդ մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։

ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում:

Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ մեր չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Խաղի մանրամասները՝ այստեղ։