գլխավոր Սպորտ ТАСС. ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել Հայաստան-Վրաստան հանդիպումը

ТАСС. ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել Հայաստան-Վրաստան հանդիպումը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետևում է Արցախում տիրող իրավիճակին, բայց չի պատրաստվում հետաձգել Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի տնային հանդիպումը:

Այս մասին ТАСС -ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Երևանում` «Հանրապետական» մարզադաշտում, պետք է հանդիպի Վրաստանի ընտրանու հետ:

«ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, բայց հանդիպումը նախատեսվում է անցկացնել ըստ ժամանակացույցի», – մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը ТАСС-ը: