գլխավոր Իրադարձային «Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ անձանց և բարերարներին օգնությունը ցուցաբերել գումարի տեսքով»․...

«Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ անձանց և բարերարներին օգնությունը ցուցաբերել գումարի տեսքով»․ Թագուհի Թովմասյան

Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարությամբ է հանդես եկել։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Սփյուռքի համա՛յն հայություն,
Ինչպես գիտեք, այս պահին ադրբեջանական հարձակման թիրախում են ինչպես Արցախի մեր հայրենակիցները, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության՝ Վարդենիս համայնքի և հարակից համայնքները: Հրթիռակոծվում է խաղաղ բնակչությունը, և մեր շատ հայրենակիցներ որևէ կերպ ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ պատերազմից տուժածներին օգնելու հարցում:

Որպեսզի մեր հավաքած օգնությունը (սնունդ, դեղորայք և այլն) իսկապես հասցեական օժանդակություն լինի և պիտանի ինչպես Արցախին, այնպես էլ՝ Հայաստանին, կոչ եմ անում բոլոր շահագրգիռ անձանց և բարերարներին օգնությունը ցուցաբերել գումարի տեսքով՝ ուղարկելով այն հետևյալ հաշվեհամարներով.
– «Արցախբանկ» ՓԲԸ, Հասցե` Հայաստան, Երևան Չարենցի փողոց 1բ, SWIFT` ARTSAM22, Հաշվի համարը` AMD 22300612211100, USD 22300110153200, EUR 22300200153300, RUR 22300400153100»,- գրել է Թագուհի Թովմասյանը։