
ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Վարդենիսում քաղաքացիական անձ է զոհվել։
«Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ»,- ասված է հաղորդագրության մեջ։