գլխավոր Սպորտ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի՝ ևս մեկ ցեղասպանություն թույլ չտալու համար....

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի՝ ևս մեկ ցեղասպանություն թույլ չտալու համար. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Արցախի դեմ ուղղված ծանր մարտերը շարունակվում են, որոնց արդյունքում երկու կողմն էլ շատ զոհեր ունեն։ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, միանշանակ դատապարտելի են:

Պետք է վերջ դնել այս վայրագությանը, մարդկության դեմ այս հանցագործությանը:

Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը Ադրբեջանին և հեռացնի այն վաիձկան ահաբեկիչներին, որոնք կռվում են հայերի դեմ։

Կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանություն թույլ չտալու համար»,- գրել է Մխիթարյանը։