գլխավոր Գլխավոր Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ

Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ մեկնում է Արցախ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ, կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը` զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել։Ռոբերտ Քոչարյան»։

Սիրելի հայրենակիցներ,Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և…

Gepostet von Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan am Sonntag, 27. September 2020