գլխավոր Գլխավոր Այս պահին հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը

Այս պահին հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին»։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել էր, որ հակառակորդի կողմից ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ: