գլխավոր Գլխավոր Կետեր ՄԻՊ Արման Թաթոյանի բրիֆինգից․Razm.info

Կետեր ՄԻՊ Արման Թաթոյանի բրիֆինգից․Razm.info

Ժամը 11-ին տեղի ունեցավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը։ Razm.info պորտալն առանձնացրել է բրիֆինգի կարևոր կետերը, որը ներկայացնում ենք ստորև։

• Այս գործողություններն ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ առհասարակ դրանք պարալիզացնելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերվում է, օրինակ, կապի միջոցներին, խոսքը վերաբերվում է խաղաղ բնակչության տեղաշարժման համար անհրաժեշտ կենսական նշանակության ճանապարհներին ևս։ Ընդ որում այդ հարվածները ակնհայտ է, որ կրում են համակարգված բնույթ։
• Մասնագետների հետ քննարկումներ ենք ունեցել սոցցանցերի վտանգավորության հետ կապված, եզրահանգել ենք, որ ամենավտանգավորը TikTok սոցիալական ցանցն է, քանի որ այդ տիրույթում հնարավոր չէ վերահսկել այն կոնտենտը որ ստացվում է։ Դրա համար այնպես է արվում, որ թիրախավորվում են երեխաներ։ Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներից եկող այս մեծ ծավալի համակարգված ատելության խոսքը վկայում է այն մասին, որ թիրախավորված են երեխաները: