գլխավոր Գլխավոր Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգի կարևոր կետերը․ Razm.info

Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգի կարևոր կետերը․ Razm.info

Ժամը 11-ին տեղի ունեցավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը։ Razm.info պորտալն առանձնացրել է բրիֆինգի կարևոր կետերը, որը ներկայացնում ենք ստորև։

• Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղությունններով։ Կրելով մեծ կորուստներ՝ մոտ 60 զինծառայող, զգալի թվով զրհատեխնիկա, հետ է շպրտվել։ Այս պահին դեռ մարտերը շարունակվում են։
• Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր Ադրբեջանի ԶՈւ գործողություններին, հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել։ ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, րոպեներ առաջ նյութ հրապարակեցինք, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը։
• Օդուժ է կիրառվել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։
• Շուտով ՊԲ-ն գիշերային մարտերի մասին ավելի մանրամասն կներկայացնի։