գլխավոր Շոուբիզնես Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի...

Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը

Երգչուհի Սոնա Ռուբենյանի ընտրյալը՝ Էմիլը, ամուսնության հուզիչ առաջարկություն է արել նրան։

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Էմիլը Սոնայի աչքերը փակած նրան տարել է այն վայր, որտեղ հավաքված են իրենց մտերիմները և առաջարկություն է արել Սոնային։

Զույգին նախապես սպասել են Գարիկ Պապոյանն ու կինը` Մարիաննան, Ավետ Բարսեղյանը և այլք։

Նշենք, որ Էմիլն ու Սոնան իրենց հարաբերությունների մասին լսարանին հայտնեցին տարեսկզբին, երբ Սոնան առաջին անգամ լուսանկար հրապարակեց ընտրյալի հետ՝ նրա տարեդարձի առթիվ: