գլխավոր Շոուբիզնես Ձանձրալի էր դարձել. Նաստյա Իվլեեւան կրկին ակնարկել է էլջեյից բաժանվելու մասին

Ձանձրալի էր դարձել. Նաստյա Իվլեեւան կրկին ակնարկել է էլջեյից բաժանվելու մասին

Նաստյա Իվլեեւայի եւ Էլջեյի երկրպագուները կրկին շփոթմունքի մեջ են․ արդյո՞ք նրանց աստղային ամուսնությունն, այնուամենայնիվ ավարտվել է։ Օրերս զույգը կրկին ակնարկել է հարաբերությունների խզման մասին։ Բլոգերը միանշանակ չի արտահայտվել ռեփերի հասցեին, իսկ նա կնոջը նվիրել է մի երգ, որում կա «ես այլեւս քոնը չեմ» տողը։

Բայց նախ Նաստյան բոլոր ուրախացրել է՝ տեղադրելով համատեղ լուսանկար ամուսնու՝ Ալեքսեյ Ուզենյուկի հետ (երգչի իսկական անունը) եւ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ:

– Ծնունդդ շնորհավոր, sayonaraboy։ Բավականին հասուն ես դարձել, – Instagram-ում գրել է հեռուստահաղորդավարուհին։

Երկրպագուները ոգեւորվել են, քանի որ զույգը մի քանի ամիս չէր կիսվում համատեղ լուսանկարներով, եւ հանրության առջեւ շատ վաղուց չի հայտնվել: Էլջեյը ներկա չի գտնվել բլոգերների մասին ֆիլմի պրեմիերային, որում մասնակցում էր նաեւ Իվլեեւան։ Աստղը հեռացել է համատեղ տանից։ Սակայն գրառումից հետո վերամիավորման հույս է առաջացել։ Ճիշտ է, մի քանի ժամ անց բլոգերը երկիմաստ հրապարակում է արել։

– Ձանձրալի էր դարձել, պարզապես անհետաքրքիր, – գրել է Իվլեեւան։

Էլջեյի նոր երգի նույն տողերը, որը նա թողարկել է հուլիսի 8-ին՝ իր ծննդյան օրը։

Հիշեցնենք, որ Նաստյա Իվլեեւան եւ Էլջեյն ամուսնացել են 2019թ․-ի ամռանը։ Հեռուստահաղորդավարուհին վերցրել է ամուսնու ազգանունը եւ դարձել Ուզենյուկ: 2021 թվականի գարնանը բլոգերը դադարել է կրել ամուսնական մատանին։