գլխավոր Գլխավոր ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել՝ ՈՒԵՖԱ և...

ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել՝ ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

Armsport.am-ը գրում է․ ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Պաշտոնական հայտարարությունը ՝ ստորև.

«Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա են քաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ: Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նախագահ Ռամին Մուսաևի՝ www.azerisport.com կայքին տված հարցազրույցը, որում ԱՖՖԱ նախագահը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով և փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի»: