գլխավոր Գլխավոր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բրիֆինգից կետեր. Razm.info

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բրիֆինգից կետեր. Razm.info

• Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր և պատճառել մարդկային կորուստներ:
• Մենք պետք է շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։
• Մեզ գիշերը հաջողվել է հետ վերցնել մեր կորցրած դիրքերը, հակառակորդը երևի միայն հարավային թևում ոչ պակաս քան 100 տեխնիկա է օգտագործել, ինչ֊որ մի տեղ առաջ է մխրճվել, ինչ֊որ մի տեղ կորցրել է տասնյակ տեխնիկա, մի պահ արդեն չէինք կարողանում տեխնիկան հաշվել, բայց նշում եմ գնում է լայնածավալ մարտական գործողություն, մենք լոկալ հաջողություն դեռ չենք արձանագրել։
• Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությունները – Արաքսի Ջաբրայիլ ֆիզուլի ուղղությունը և Թալիշ Մատաղիս «Եղնիկներ» հատվածը:
• Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ։
• Հարավային ուղղությամբ՝ Կարախանբեյլի ուղղությամբ տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք նորից գալիս են: Միայն 50 տանկ ու այլ զրահատեխնիկա են օգտագործել:
• Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ես այսօր կարող եմ նաև փակագծեր բացել – ինչ է կատարվել նաև մեր կապի բնագաառում։ Ամիսներով պատրաստվել են այսօրվան, որպեսզի նաև փորձեն վնասել մեր կապի ուղղությունը և բոլոր մասնագետներն ասում են, որ դա օրերի խնդիր չի: