գլխավոր Գլխավոր Արցախի ՊԲ տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցն ամփոփ. Razm.info

Արցախի ՊԲ տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցն ամփոփ. Razm.info

• Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում և աճում է։
• Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում նաև մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունական առաջխաղացման փորձերը։
• Այսօրվա ժամը 17։00-ի դրությամբ արձանագրվել է հակառակորդի հետևյալ կորուստները․
– շուրջ 36 ԱԹՍ,
– 47 զրահատեխնիկա,
– 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ։
• Նախնական տվյալներով ՊԲ-ն ունի 48 զոհ [միայն Արցախի ՊԲ զոհերը – Razm.info], 200-ից ավել վիրավոր զինծառայող։
• Դիրքային փոփոխությւններ բնականաբար եղել են՝ որոշակի դիրքային խորությամբ։ Գիշերվա ընթացքում տեղի են ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում մեր դիրքը վերականգնվել է։ Քիչ առաջ նշեցի, որ համազորային մարտերում, որի ընթացքում օգտագործվում է այսօրվա արդի սպառազինությունը, դինամիկան անընդհատ աճում է։ Ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում օպերատիվ, օպերատիվ-մարտավարական իրավիճակում։
• Այս պահի դրությամբ ՊԲ-ում հավաստի տվյալներ չկան ադրբեջանցի սպայի գերեվարման վերաբերյալ, դա ընդամենը ենթադրություն է և եզրահանգումներ։
• Քանի որ այս պահին ինտենսիվ ու համառ մարտեր են ընթանում, չենք կարող այդ [գերիների մասին] տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հավաստի հիմնավոր պատասխանել։
• Թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական, և առավել ևս մարտական ապահովման առումով ՊԲ-ն ոչ մի խնդիր չունի։