գլխավոր Քաղաքականություն «Հաղթանակը մերն է»․ Արայիկ Հարությունյանի նոր գրառումը

«Հաղթանակը մերն է»․ Արայիկ Հարությունյանի նոր գրառումը

Արցախի նախագահ Արային Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու նոր գրառում կատարել։
«Հարգելի ՛ հայրենակիցներ, Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը:
Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից:
Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:
Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ:
Հաղթանակը մերն է »,- գրել է Արայիկ Հարությունյանը: