գլխավոր Գլխավոր Եզդիները Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ կամավորական ջոկատ են կազմում

Եզդիները Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ կամավորական ջոկատ են կազմում

Ազգությամբ եզդի պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Ռուստամ Բաքոյանի կոչով կազմվում է եզդիական կամավորական ջոկատ։ Onnet.am-ի հետ զրույցում պատգամավոր Բաքոյանն ասաց, որ բազմաթիվ զանգեր էր ստանում իր ազգակիցներից, նաև ինքն էր կոչով հանդես եկել՝ գնալ և պաշտպանել հայրենիքի սահմանները։ Արդյունքում որոշեցին կազմել եզդիական կամավորներից կազմված ջոկատ։ Հենց այս պահին տեղի են ունենում հավաքագրման աշխատանքները՝ Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։ Հենց հավաքագրումն ավարտվի, եղբայրական եզդիների կամավորական ջոկատն անմիջապես կուղևորվի առաջնագիծ։