
Իրանի Իլամ նահանգի Դեհլորան քաղաքից ոչ հեռու Չեշմեհ Խոշ նավթատարի հատվածում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 3 մարդ, 4-ը տուժել են, հայտնում է Mehr News-ը:
Նշվում է, որ զոհերն ու վիրավորները Դեհլորանից աշխատավորներ են: Խողովակաշարի պայթյունի ժամանակ աշխատակազմը ստուգումներ էր անցկացնում:
Երկրի իշխանություններն ազգային նավթային ընկերության ղեկավարությանը կոչ են արել անհապաղ հետաքննել միջադեպը և օգնել վիրավոր բանվորներին և զոհերի ընտանիքներին «մեղմել նրանց տառապանքը»:
Nueva explosión en campo petrolífero, esta vez en Irán. Tres muertos y cuatro heridos. pic.twitter.com/OfxXi50wjF
— Canal 21 Latinoamericano (@Canal21Noticias) July 6, 2021