գլխավոր Սպորտ Ըմբշամարտի ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչներն ու մարզիկները արյուն կհանձնեն՝ օգնելով հայ զինվորին

Ըմբշամարտի ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչներն ու մարզիկները արյուն կհանձնեն՝ օգնելով հայ զինվորին

ArmSport.am-ը գրում է. Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի ըմբշամրտի ֆեդերացիան մշտապես հետևում է սահմանային իրավիճակին։Առաջիկայում ֆեդերացիան՝ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, բժշկական և առաջին ահրաժեշտության պարագաներ կուղարկի առաջնագիծ։ Բացի այդ, ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչները և մարզիկները արյուն կհանձնեն՝ օգնելով հայ զինվորին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել Երևանի «Արարատը»: