գլխավոր Շոուբիզնես «Կոչ եմ անում օգնել վերականգնել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը». Սիրուշոն դիմել է...

«Կոչ եմ անում օգնել վերականգնել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը». Սիրուշոն դիմել է միջազգային հանրությանը

Showbiz.am-ը գրում է. Երգչուհի Սիրուշոն ևս անդրադարձել է Արցախում տեղի ունեցող պատերազմին ու իր ինստագրամյան էջում անգլերեն գրառում է արել`փորձելով միջազգային հանրությանն իրազեկել Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների ու ագրեսիայի մասին: Երգչուհին գրել է.

«Երեկ վաղ առավոտյան Ադրբեջանը վերջին տարիների ամենամեծ գրոհը սկսեց Արցախի վրա` սահմանի ամբողջ երկայնքով: Լայնածավալ բռնություններ և վնասներ են հասցվել քաղաքացիական բնակեցված տարածքներին` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի գնդակոծությունը: Արցախի ողջ բնակչության կյանքին իրական վտանգ է սպառնում: Կոչ եմ անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կանխել հետագա ռազմական ագրեսիան, որը կվտանգի ավելի շատ կյանքեր, և կոչ եմ անում օգնել վերականգնել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին»: