գլխավոր Սպորտ Արարատի ֆուտբոլիստներն ու աշխատակազմը արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին

Արարատի ֆուտբոլիստներն ու աշխատակազմը արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին

ArmSport.am-ը գրում է. Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Երևանի «Արարատը»:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Արարատ» ֆուտբոլային ակումբը մշտական կապի մեջ է արցախյան կազմակերպությունների հետ և մոտ օրերս առաջնագիծ կուղարկի անհրաժեշտ պարենային, տնտեսական և բժշկական ապրանքներ:Բացի այդ «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին։ Մեր ակումբն արդեն կապ է հաստատել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի հետ և առաջիկա օրերին ըստ անհրաժեշտության, արյան դոնոր հանդիսանալու իրավունք ունեցող ֆուտբոլիստներն ու աշխատակիցները արյուն կհանձնեն»։