գլխավոր Սպորտ Սիմոն Մարտիրոսյան. «Հաղթանակած ենք դուրս գալու. ուրիշ տարբերակ չկա»

Սիմոն Մարտիրոսյան. «Հաղթանակած ենք դուրս գալու. ուրիշ տարբերակ չկա»

ArmSport.am-ը գրում է. Ծանրամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում: 

«Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, բայց նենգ և դավադիր թշնամին, իրեն բնորոշ ձևով, ստորաբար ուզել է ոչնչացնել մեր ինքնությունը։ Սակայն նա երբե՛ք հաջողության չի հասել և չի՛ հասնելու նաև այս անգամ։Քա՛ջ զինվորներ, ես վստահում եմ ձեր ուժերին․ վստահ եմ, որ այս անգամ ևս հաղթանակած ենք դուրս գալու։ Ուրիշ տարբերակ չկա՛․ հաղթելու և ոչնչացնելու ենք թշնամուն, չէ՞ որ հաղթում է նա, ով երբեք չի վախենում մարտնչելուց։ Ես ձեր ցավը տանեմ։ Առա՛ջ դեպի հաղթանակ»,-Մարտիրոսյանի խոսքն է մեջբերում ԿԳՄՍ նախարարությունը: