գլխավոր Հասարակություն Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը մոտակա հարևանների վրա․Коммерсантъ

Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը մոտակա հարևանների վրա․Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է Արցախում իրավիճակի սրմանը։ Коммерсантъ-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն մասնավորապես խոսում է հակամարտության կողմերից ու Ռուսաստանի՝ դրա կարգավորման մեջ ունեցած դերից․

«․․․Ի՞նչ է անում Ռուսաստանը։ Ավանդաբար արտահայտում է իր անհանգստությունը։ Պարբերաբար տեղեկություններ են տարածվում Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցների մասին՝ այս կամ այն կողմի ներկայացուցիչների հետ։ Խաղաղության կոչեր են հնչում։ Սակայն պարզից էլ պարզ է, որ վերջին սրացման դեպքերից հետո չի արվել ոչինչ, որպեսզի կանխարգելվի հետագա էսկալացիան։ Սակայն դա միայն թվում է, որ տեղի ունեցողը մեզ (Ռուսաստանին՝ խմբ․) չի վերաբերվում։ Այս ընթացքում մեծանում է թուրքական ազդեցությունը, որը պատրաստ է օգնություն ցուցաբերել իր ադրբեջանցի եղբայրներին։ Արդեն կան թուրքական զինյալների ու վարձկանների տեղափոխման մի քանի սցենարներ Մերձավոր Արևելքից։ Ավելի է մեծանում կոնֆլիկտի ընդլայնման վտանգը դեպի Ռուսաստանի տարածք՝ դեպի Հյուսիսային Կովկաս, որտեղ բարձր է աղքատության մակարդակն ու ծաղկում է կոռուպցիան՝ պարարտ հող զինյալների ու ահաբեկիչների համար։ Ամեն ինչ չէ, որ կայուն է Չեչնիայում, մինչև վերջ հարթված չէ նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կոնֆլիկտը․․․»։

Коммерсантъ-ի մեկնաբանը Ռուսաստանի գրաված դիրքից ենթադրություն է անում․ «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայերին և ադրբեջանցիներին հաշտեցնելու են նույն Էմանուել Մակրոնը, Թրամփը եւ Անգելա Մերկելը։․․․»

«Իսկ ինչ վերաբերում է Երևանին եւ Բաքվին, այստեղ նկատելի է որոշակի վրդովմունք. չափազանց անկախ են դարձել վերջին շրջանում։ Եվ եթե այդպես է, ապա ինքներդ գլուխ հանեք։ Սա լավագույն դիրքորոշումը չէ։ Այդ դեպքում դուք գոնե մի բան առաջարկեք, Ղարաբաղի հարցով կոնֆերանս հրավիրեք։ Երկար բանակցություններն, այնուամենայնիվ, ավելի լավ են, քան պատերազմը։ Այդպես չէ։

Մյուս կողմից, ռուսական ռազմական միջամտությունը ամենավատ տարբերակն է։ Հիմա միայն լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնելն էր պակասում։ Ինչևէ, հետևությունները մխիթարող չեն. ամեն օր Ռուսաստանն ավելի ու ավելի է կորցնում իր ազդեցությունը մերձավոր հարևանների վրա, և ոչ միայն նրանց վրա։ Ըստ էության, պատերազմ սկսելու ժամանակը հաջողությամբ է ընտրված, Մոսկվան մտել է Արեւմուտքի հետ դիմակայության, բելառուսական եւ սեփական խնդիրների մեջ:

Ինչու՞ է այդպես։ Պետք է, հավանաբար, կողմնորոշվել այն առաջնահերթությունների հարցում, թե ու՞մ հետ ենք մենք՝ Լուկաշենկոյի և Մադուրոյի հետ, թե՞, այնուամենայնիվ, ուզում ենք պատկառելի և քաղաքակիրթ պետություն մնալ։ Իսկ եթե ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա, ուրեմն հետագայում էլ կկորցնենք դաշնակիցներին ու ազդեցության ոլորտները։ Իսկ բարեկամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի վերականգնել պատմական արդարությունը ՝ ի դեմս մեծ Օսմանյան կայսրության»,- գրում է Коммерсантъ-ը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Դմիտրի Դրիզեն անդրադարձել է Արցախում իրավիճակի սրմանը։ Կոմերսանտ պարբերականում հրապարակված հոդվածում Դրիզեն մասնավորապես խոսում է հակամարտության կողմերից ու Ռուսաստանի՝ դրա կարգավորման մեջ ունեցած դերից․

«․․․Ի՞նչ է անում Ռուսաստանը։ Ավանդաբար արտահայտում է իր անհանգստությունը։ Պարբերաբար տեղեկություններ են տարածվում Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցների մասին այս կամ այն կողմի ներկայացուցիչների հետ։ Խաղաղության կոչեր են հնչում։ Սակայն պարզից էլ պարզ է, որ վերջին սրումից հետո չի արվել ոչինչ, որպեսզի կանխարգելվի հետագա էսկալացիան։ Սակայն դա միայն թվում է, որ տեղի ունեցողը մեզ (Ռուսաստանին՝ խմբ․) չի վերաբերվում։ Այս ընթացքում մեծանում է թուրքական ազդեցությունը, որը պատրաստ է օգնություն ցուցաբերել իր ադրբեջանցի եղբայրներին։ Արդեն կան թուրքական զինյալների ու վարձկանների տեղափոխման մի քանի սցենարներ Մերձավոր Արևելքից։ Ավելի է մեծանում կոնֆլիկտի ընդլայնումը դեպի Ռուսաստանի տարածք՝ դեպի Հյուսիսային Կովկաս, որտեղ բարձր է աղքատության մակարդակն ու ծաղկում է կոռուպցիան։ Նման պայմանները պարարտ հող են զինյալների ու ահաբեկիչների համար։ Օրինակ՝ Չեչնիայում ամեն ինչ չէ, որ կայուն է, մինչև վերջ հարթված չէ նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կոնֆլիկտը։Իսկ այստեղ էլ Հայաստանը, որը համարվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն ու եղբայրական պետությունը»։

Վերլուծության մեջ քաղաքագետը նշում է, որ Ռուսաստանը կարծես չի ցանկանում նեղացնել կողմերից և ոչ մեկին, հաշվի առնելով բազմաթիվ շահեր։ Ըստ նրա Ադրբեջանին ու Հայաստանին հաշտեցնելու են Մակրոնը, Թրամփն ու Մերկելը, իսկ Ռուսաստանն էլ արդեն հինգ տարի է պատերազմում է Սիրիայում, ներկա է Լիբիայում տեղի ունեցողին, օգնում է Նիկոլաս Մադուրոյին Վենեսուելայում և այլն։

Սակայն քաղաքագետը կարծում է, որ ռուսական զորքի խառնվելը դա վատագույն տարբերակն է․ «Մեզ հիմա միայն լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնելն էր պակասում։ Ինչ էլ լինի, եզրակացությունները այնքան էլ գունավոր չեն։ Օր-օրի Ռուսաստանը կորցնում է իր ազդցությունը իր մերձակա հարևանների վրա ու ոչ միայն»։