
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի, արձագանքը չուշացավ։
«Արցախի Հանրապետության հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում աշխատուժի կարիքի վերաբերյալ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կոչին մեր քաղաքացիների արձագանքը եղավ միանգամից: Արդեն կեսօրից առաջ նախարարություն այցելողների թիվը գերազանցում էր յոթանասունը: Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը, ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը, նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը և բաժնի պետ Գրիգորի Առաքելյանը հավաքվածների հետ անցկացրին բացատրական աշխատանք՝ ուղղորդելով նաև ըստ կոնկրետ աշխատավայրերի»։




