գլխավոր Սպորտ «Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն իրական սպառնալիքի տակ է». Ալեքսանդր Կարապետյան

«Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն իրական սպառնալիքի տակ է». Ալեքսանդր Կարապետյան

armsport.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ինստագրամյան իր սթորիում անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին՝ հրավիրելով ոչ հայ ընկերների ուշադրությունը:

«Վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիվ օդային ու հրետանային անխնա գրոհներ է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հետ սահմանի ողջ երկայնքով:

Հազարավոր քաղաքացիներ հայտնում են, որ գյուղերը, քաղաքներն ու մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորված են: Այս ծայրաստիճան անհանգստացնող լուրերը պաշտոնապես հայտարարել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանության նախարարությունը:

Արդեն լայնածավալ բռնություն ու վնասներ են հասցվել քաղաքացիներին: Հայ երեխաների, կանանց ու Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունն իրական սպառնալիքի տակ է:

Ամբողջ աշխարհի միջազգային հանրությանն ու Մարդու իրավունքների միջազգային կազմակերոպություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել ու իրենց ջանքերն ուղղել կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության ու անվտանգության դեմ այս ռազմական ագրեսիան ու բռնությունը»,- գրել է Կարապետյանը: