գլխավոր Շոուբիզնես «Թուրքիան բացահայտորեն սատարում է այս պատերազմին». Միխայիլ Գալուստյանի գրառումն ու կոչը

«Թուրքիան բացահայտորեն սատարում է այս պատերազմին». Միխայիլ Գալուստյանի գրառումն ու կոչը

Showbiz.am-ը գրում է. Հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը նույնպես անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին: Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է ՀՀ պետական դրոշի նկարն ու դրան կից գրել.

«Հարգելի ընկերներ, ամբողջ օրվա ընթացքում ես տագնապով հետևում էի նորություններին: Մեր աչքի առաջ խաղաղ բնակիչներ են սպանվում:
Կրկին պատերազմ: Եվ դարձյալ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ գործողությունները հայ խաղաղ բնակչության դեմ, և կրկին ինչ-որ պատասխան գործողությունների և հակահարվածների կեղծ կարգախոսի ներքո: Հիմարներ չկան:
Սա լավ նախապատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ պարզ է: Մահանում են մարդիկ, խաղաղ բնակչություն. պարզապես սարսափելի է… Թուրքիան բացահայտորեն (և նույնիսկ առանց ամաչելու) սատարում է այս պատերազմին: Դադարեցրեք պատերազմը:
Մենք դեմ ենք պատերազմին: Հայերը խաղաղության կողմնակից են»: