Հակառակորդը կիրառել է ՏՕՍ զինատեսակը, բայց անարդյունավետ (Տեսանյութ)
Արցախի ՊԲ Հաղորդագրություն Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է <<ՏՕՍ>> ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Հավելենք նաև, որ այս զինատեսակը հայտնի է նաև սոլնցեպյոկ անունով։
Հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։ Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի:Противник, ужаснувшись значительными потерями в живой силе и военной технике, сегодня в районе 7:30 применил на юго-восточном направлении тяжелую огнеметную систему «ТОС».У армянской стороны от применения «ТОС» потерь нет.Today at around 07:30, horrified by their huge manpower and equipment losses, the adversary used the TOS heavy artillery system at the south-eastern direction. The Armenian side doesn’t have any losses from the shelling.