
Առավոտից ադրբեջանական աղբյուրները լուրեր էին տարածում, որ գեներալ Մայիս Բարխուդարովը գերի է ընկել։ Լրագրողների հարցին ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որեւէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չի կարող։