գլխավոր Գլխավոր Արայիկ Հարությունյանը հանդիպել է ազատամարտիկների միության անդամների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ազատամարտիկների միության անդամների հետ

Արայիկ Հարությունյանն իր ֆեյբության էջում լուսանկար է հրապարակել հետևյալ գրառմամբ․ Սիրելի ՛ հայրենակիցներԱյսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: Հաղթանակն անկասկած մերն է լինելու: Փա՛ռք հայ ժողովրդին:Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները: