գլխավոր Գլխավոր Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է

Աննա Հակոբյանը Ստեփանակերտում է

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ ու գտնվում է Ստեփանակերտում։

Ֆեյսբուքյան իր էջում նա հայտնել է, որ Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու վիրավորներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։