
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
«Երբ մանուկ էի, պապիկս ինձ պատմեց, որ նախնիներս Արցախից են: Ես իմ առաջին մրցաշարը հաղթել եմ այդ հիասքանչ քաղաքում ՝ Ստեփանակերտում:
Մենք ազգ ենք, որն իր ամբողջ պատմության ընթացքում հպարտությամբ պաշտպանել է սեփական հայրենիքը: Վստահ եմ ՝ այս անգամ էլ ենք դա անելու»,- գրել է Արոնյանը: