գլխավոր Գլխավոր Մխիթարյան. Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում ՝ առանց գոյատևման սպառնալիքի

Մխիթարյան. Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում ՝ առանց գոյատևման սպառնալիքի

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուք-յան և այլ սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում ` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

«Այսօր առավոտյան արթնացա ՝ տեղեկանալով Ադրբեջանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման մասին:

Նրանք թիրախավորել են Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը:

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ՝ անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը, որոնք ուղղված են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության դեմ:

Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում ՝ առանց գոյատևման սպառնալիքի:

Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում:

Ես միշտ իմ ազգի կողքին եմ»,- գրել է Մխիթարյանը: