
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի ու
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ինստագրամի իր էջում նկար է
հրապարակել՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
«Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»,-գրել է Ալեքսանյանը: