գլխավոր Գլխավոր Զոհվել են քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

Զոհվել են քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:
Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: