գլխավոր Գլխավոր Թուրքական TRT հեռուստաալիքը առաջնագծից ռեպորտաժներ է տալիս

Թուրքական TRT հեռուստաալիքը առաջնագծից ռեպորտաժներ է տալիս

Razm.info վերլուծական պորտալը գրում է. Թուրքական պետական TRT հեռուստաալիքի նկարահանող խումբը ռեպորտաժներ է տալիս առաջնագիծ, ինչը ևս վկայում է այն մասին, որ ադրբեջանցիները նախօրոք պատրաստած գործողություն են վարում: Լրագրողներն այնտեղ են եղել դեռ 3-4 օր առաջ:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը հայտնում է, որ Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ բողոքում են երկրում ինտերնետային կապի որակից, դժվարանում են լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել համացանցում։ Ըստ էության՝ արգելափակել են սոցցանցերը, քանի որ մուտքը հնարավոր է միայն VPN-ով: