գլխավոր COVID-19 Կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք․Վահե Գրիգորյան

Կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք․Վահե Գրիգորյան

RA National Assembly session took place

News.am-ը գրում է․ Ես չգիտեմ, թե Հրայր Թովմասյանն ինչ ինֆորմացիա ունի, և որտեղից, հենց հիմա մենք քննարկում ենք Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։ Այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանն ասում է, որ ինֆորմացիա ունի, թե քաղաքական շրջանակները հնարավոր է նոր թեկնածու առաջադրեն։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, Վահե Գրիգորյանը կարճ պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»։

 Հիշեցնենք, որ ՍԴ-ում արդեն 3-րդ օրն է բարձր դատարանի նախագահ են ընտրում։ Երեկ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրվել էր Երվանդ Խունդկարյանը, իսկ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն էլ առաջադրել էր Հրայր Թովմասյանը, սակայն Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել։