գլխավոր COVID-19 Կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

Կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 392 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48643 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 276077, վերջին մեկ օրում` 3842 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4002 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 254-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43401 անձ` վերջին մեկ օրում 135 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 947 է: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է: