գլխավոր Գլխավոր ՍԴ-ում նախագահ են ընտրում, կամ մեկ առաջադրված և մեկ ինքնաառջադրված թեկնածու

ՍԴ-ում նախագահ են ընտրում, կամ մեկ առաջադրված և մեկ ինքնաառջադրված թեկնածու

ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

«Այս պահին արդեն անցում ենք կատարել թեկնածուների քննարկմանը։ Եղել է ինքնառաջադրում։ Քանի որ դեռ պրոցեսի մեջ ենք եւ դեռ առաջադրումների եւ ինքնառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել։ Մեկ թեկնածու չէ։ Մեկ ինքնառաջադրում եւ մեկ առաջադրում»,- ասաց Պետրոսյանը։

Հարցին՝ նորընտիր դատավորներից կա՞ թեկնածու՝ Պետրոսյանն ասաց՝ այո։

Լրագրողն էլ հարցրեց, թե Երդվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվե՞լ է, Դիլանյանին էլ առաջադրե՞լ են, Պետրոսյանն ասաց. «Մասամբ է ճիշտ»։

Հարցին՝ արդյոք այսօր տեղի կունենա՞ ընտրություն, դատավորն ասաց, որ չի կարող ասել։