գլխավոր Միջազգային Զելենսկին պատմել է, թե ինչի մասին է պատրաստվում զրուցել Բայդենի հետ

Զելենսկին պատմել է, թե ինչի մասին է պատրաստվում զրուցել Բայդենի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, 1 + 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատմել է` ինչի մասին է մտադիր զրուցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում, գրում է svpressa.ru-ն: 

Ըստ Զելենսկիի` հանդիպմանը նա կքննարկի Դոնբասում և Սև ծովում անվտանգության խնդիրները, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը և բարեփոխումները: 

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի թեման նույնպես անվտանգության խնդիր է համարում: Նա նաև ասել է, որ մտադիր է Վաշինգտոնից խնդրել ավելացնել ռազմական օգնությունը իր երկրին:

Զելենսկին ասել է  նաև, որ նախքան Բայդենի հետ հանդիպելը, նա մտադիր է գնալ Բեռլին` Անգելա Մերկելի հետ հանդիպման և զրուցել նրա հետ նույն թեմաներով: 

Հիշեցնենք, որ Բայդենը Զելենսկիին հունիսի 7-ին հրավիրել է Վաշինգտոն: