գլխավոր Միջազգային Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել․ Ավստրիայի վարչապետ

Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել․ Ավստրիայի վարչապետ

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակին, քանի որ երկիրը պատրաստվում է Թուրքիային արտահանձնել թուրք գործարար Սեզգին Բարան Քորքմազին, հայտնում է Ahval թերթը։

Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել։

Հայտնի է, որ Թուրքիան պահանջում է արտահանձնել Քորքմազին, որպեսզի գործարարը դատարանի առջև կանգնի, մինչդեռ Միացյալ Նահանգներում նույնպես նրա դեմ գործեր են հարուցվել՝ փողերի լվացման և խարդախության մեղադրանքներով։

Քորքմազը, որն անցյալ շաբաթ է ձերբակալվել Ավստրիայում՝ ԱՄՆ-ի խնդրանքով, շարունակում է կալանքի տակ մնալ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ Վաշնգտոնի և Անկարայի հարցումների կարգավորմանը։