գլխավոր Իրադարձային Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել․ տուժած կա․ Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել․ տուժած կա․ Արցախի ԱԻՊԾ

Հունիսի 25-ին ժամը 00:15-ին ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում  է ստացվել, որ Մարտակերտի  շրջանի Կիչան համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Նույն ժամին հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնին՝ արձագանքման համար: Ժամը 00:16-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ն  մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Ճշտումներից պարզվել է, որ ՃՏՊ տեղի է ունեցել Ստեփանակերտ-Դրումբոն ճանապարհահատվածի 25-րդ կիլոմետրի վրա:

Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածին Ա.Ի-ն  (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ,  2001թ. ծնվ.)  իր վարած «Ուրալ»  մակնիշի ավտոմեքենայով ճանապարհին շրջվել է:

Օգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 00:38-ին դեպքի վայր է ուղարկվել նաև հերթապահ օպերատիվ խումբը:  Փրկարարները  հատուկ սարքավորումների միջոցով տուժած վարորդ Ա.Ի-ին հանել են ավտոմեքենայի խցիկից և Վանք  համայնքի հիվանդանոցի ավտոմեքենայով ուղարկել Ստեփանակերտի հոսպիտալ: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: