գլխավոր COVID-19 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք

Արցախում հունիսի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 39 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 203-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 888 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 751 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: