գլխավոր Գլխավոր Դեռեւս ինքաառաջադրման որոշում չեմ կայացրել. Խունդկարյանը ժամանեց ՍԴ

Դեռեւս ինքաառաջադրման որոշում չեմ կայացրել. Խունդկարյանը ժամանեց ՍԴ

Դեռեւս որոշում չեմ կայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքնառաջադրվելու է ՍԴ նախագահի պաշտոնի համար:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ հիմնական պայքարն իր եւ Արման Դիլանյանի միջեւ է, նա ասաց. «Վստահ չեմ, որ տեղեկատվությունը ճիշտ է, որովհետեւ դեռեւս որեւէ առաջադրում կամ ինքնաառաջադրում չկա»:

Ինչ վերաբերում է նրան, որ որոշում է կայացվել, որ լրատվամիջոցները չեն կարող լուսաբանել նիստը, Խունդկարյանն ասաց. «Աշխատակարգային նիստով սահմանված են, թե որ անձինք կարող են ներկա գտնվել աշխատակարգային նիստին: Խնդիրն այդ հարթության մեջ է»: