գլխավոր Աշխարհ Հրդեհ՝ Չինաստանի մարտարվեստների դպրոցում․ կան զոհեր

Հրդեհ՝ Չինաստանի մարտարվեստների դպրոցում․ կան զոհեր

Չինաստանի կենտրոնական հատվածում մարտարվեստների դպրոցում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ մահացել, 16-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է eadaily.com-ը՝ չինական լրատվամիջոցներին հղումով:

Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը եղել են դպրոցի 7-16 տարեկան սաներ:

Հենան նահանգի Շանցյու քաղաքային շրջանում տեղի ունեցած հրդեհը մարվել է, իշխանությունները պարզում են պատճառը:

Հրդեհի բռնկման պահին դպրոցում գտնվել է 34 սան: Վիրավորները, որոնցից 4-ը լուրջ վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Դպրոցի տնօրենը ձերբակալվել է:

Այս նահանգը համարվում է չինական ավանդական մարտարվեստների հայրենիքը: