գլխավոր Իրադարձային Բաթում թռչող ինքնաթիռում տեղի է ունեցել ապահերմետիկացում (տեսանյութ)

Բաթում թռչող ինքնաթիռում տեղի է ունեցել ապահերմետիկացում (տեսանյութ)

SkyUp ավիաընկերության Կիև-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռում տեղի է ունեցել ապահերմետիկացում, որի պատճառով բացվել են թթվածնային դիմակները, հայտնում է Korrespondent.net լրատվականը։

Ինքնաթիռի թռիչքից 20 րոպե անց սրահում ծխի հոտ է տարածվել և բացվել են թթվածնի դիմակները։ Ինքնաթիռն անմիջապես վերադարձել է Բորիսպոլի օդանավակայան։

Ավիաընկերությունը հայտնել է, որ միջադեպի պատճառները պարզվում են։

Ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարահանել է սրահում առկա իրարանցումը։