գլխավոր Միջազգային ԵՄ անդամ երկրները մերժել են Պուտինի հետ հանդիպման առաջարկը. Մերկելը դժգոհ է...

ԵՄ անդամ երկրները մերժել են Պուտինի հետ հանդիպման առաջարկը. Մերկելը դժգոհ է մնացել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովի կազմակերպման հարցում համաձայնություն ձեռք չի բերվել: Նա հայտարարել է, որ դժգոհ է այդ հարցում գործընկերների համարձակությունից, գրում է lenta.ru-ն: 

Մերկելը պատմել է, որ նման գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ քննարկումը «հեշտ չէր»: Նրա խոսքով՝ Բրյուսելում առաջնորդները նորից քննարկել են՝ ինչ պայմանների դեպքում են պատրաստ աշխատել և սերտորեն փոխգործակցել Ռուսաստանի հետ: Սակայն խոստովանել է, որ այս հարցում իր եվրոպացի գործընկերների մեծ քաջության հույս ուներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդները մերժել են հանդիպման հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նման առաջարկով էին հանդես եկել Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: